«Խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ մեկնաբանություններ են փոխանակվում։ Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովն ասել է Մեծ Բրիտանիայի պետական նախարար Լեո Դոկարտեի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին հայտարարել է, որ ավարտել են Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին։









