• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Հայաստանը պետք է աշխատի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ. Արմեն Գեւորգյան

Երկրի ներսում չի հաջողվում ներկայիս իշխանություններին այլընտրանքային օրակարգ ձեւավորել։ Այս մասին փետրվարի 22-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Նա նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ՝ բանակի, ռազմարդյունաբերական համալիրի, հետախուզության, քաղաքացիական պաշտպանության եւ այլն։

Պատգամավորը շատ կարեւոր անվանեց տեղեկատվական աշխատանքն ու խնդրի էությունը աշխարհին ներկայացնելը։ «Կա՞ արդյոք հավանական  խաղաղ պայմանագրին հետեւելու երաշխիք Ադրբեջանի կողմից, որն արդեն իսկ խախտել է իր  պարտավորությունները եւ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Մենք արտերկրում ասում ենք, որ պատերազմ չենք ուզում, բայց ուզում ենք, որ լուծվեն այն պատճառները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, այլապես կոնֆլիկտայնության մակարդակը բարձր կմնա»,- ասաց Գեւորգյանը։

Նա հավելեց, որ Հայաստանում շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկրում վարվող քաղաքականությունը հակառուսական է՝ հայտարարությունների ու քայլերի տեսքով։ «Առաջին հայացքից այդպես է. Բայց կարեւոր է հասկանալ, թե ինչու է դա այդպես։ Այս իրավիճակը կարելի՞ է փոխել։ Արդյո՞ք Ռուսաստանը ռեսուրսներ կունենա իր շահերի գոտում իրադարձությունների զարգացումը վերահսկելու համար։ Հարցը միայն Հայաստանի մեջ չէ. Ռուսաստանը նույն խնդիրներն ունի Մոլդովայի, ասիական երկրների պարագայում, ՀԱՊԿ միասնությունը պահպանելու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց պատգամավորը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան


    Իրանի կողմից բալիստիկ հրթիռներից լիովին հրաժարվելը անարդար կլինի. Թրամփ


    ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1


    ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել


    «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան


    Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն


    Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել է


    Հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը


    Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ


    «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]