Foto

«Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի այսօր

Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում: Այս մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից: