Foto

Վարդանյանին չեն ներում արմատական մոտեցումների համար

Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի  ծավալուն հարցազրույցըՎարդանյանը կրկին հանդես է եկել արմատական մոտեցումներով և վճռական պատասխաններով: Նա, նչպես իր Արցախ գալու  օրն էր ներկայացնում շարժառիթը, այնպես էլ՝ հիմա: «2020 թվականին, երբ Ադրբեջանն սկսեց իր հարձակումը, ես հասկացա, որ Բաքուն փուլ առ փուլ շարունակում է ամբողջ հայությանը Արցախից դուրս մղելու իր ծրագիրը, ինչպես նաև վտանգի տակ է դնում այնտեղ ապրող 30000 երեխաներին։ Հայրենիքս իսկապես աննախադեպ ճնշման էր ենթարկվում, և ես հասկացա՝ ժամանակն է, որ ես էլ մտնեմ այդ պայքարի մեջ: Իմ հեղինակությամբ, իմ հմտություններով, իմ հնարավորություններով ուրիշ ե՞րբ պետք է գործեի, եթե ոչ հիմա։ Դա ընտրություն է, որը ես արել եմ ներկայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այսօր, բայց նաև գալիք սերունդների համար, որովհետև այս հողի վրա մենք ապրում ենք հազարավոր տարիներ և, հուսով եմ, դեռ հազարավոր տարիներ կշարունակենք ապրել»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարարը:

Տրամաբանական հաջորդ հարցը վերաբերում էր Լաչինի միջանցքի արհեստական շրջափակմանը: Հարցին պատասխանելով՝ Վարդանյանը հստակ հիմնավորել է, թե ինչո՞ւ ադրբեջանցիների նպատակը չի կարող լինել բնապահպանական: Հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և իհարկե այն, որ իրենց՝ արցախցիներին, նման քայլերով կոտրել չի լինի: Հետաքրքրական է, որ չընկրելու որոշումը պետնախարարն ընդունել է շրջափակման առաջին օրը և անդրդրվելի է: Թեև հումանիտար խնդիրները բազում են, սակայն Վարդանյանը հավատում է, որ հաջողության են հասնելու և ամենակարևորն այն է, որ կարողացել է այնպես անել, որ նման որաշման գան նաև արցախցիները: Այսպիսի վճռականություն Արցախում չի դրսևորվել 2018թ-ից ի վեր և պարզ է, որ պետք է հակասություն առաջացներ նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ իշխանության մոտեցումների հետ: Վարդանյանը խոսում է սեփական կապերը գործի դնելու, ՌԴ-ի հետ համագործակցության մասին, նույնիսկ չի բացառում Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների կարգավորումը, բայց չի խոսում ՀՀ իշխանության հետ համագործակցության մասին: Նա չի թաքցնում, որ հույսեր չունի և Արցախի պաշտպանությունը դիտարկում է բոլոր ասպեկտներում, բայց ոչ ՀՀ-ի կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումներն էլ է արդարացնում՝ ռեալ գնահատելով իրավիճակը և թշնամու հնարավորությունները: «Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ ...Այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով»,- նշել է Վարդանյանը՝ խոսելով իր ակնկալիքների մասին բարեկամ Ֆրանսիայից և անձամբ Մակրոնից: Նա ակնկալում է պատժամիջոց: Վարդանյանը հստակ դիրքորոշում և մոտեցում ունի, ի տարբերություն ՀՀ իշխանության, նույնիսկ լուծումներ է առաջարկում: Սրանք հստակ գործողությունների մշակված և հաշվարկված պլնաի մասին  են խոսում, որը սպասարկում է Արցախի և արցախցու շահը, ոչ թե այլ՝ երրորդ երկրի, լինի դա Արևմուտք, Թուրքիա, Արդրբեջան, Ռուսաստան և այլն: Վարդանյանն ամբողջ հարցազրույցի ընթացքում չի խոսոմ, թե ով ինչո՞ւ է անում այս կամ այն քայլը, այլ՝ խոսում է թե ինչ է պետք Արցախին և ինչ պետք է անեն: Իսկ վերջում ամփոփում է ի լուր բոլորի՝ զիջումներ չեն լինելու, ինքն Արցախից գնալու մտադրություն չունի՝ անկախ Ալիևի հոխորտանքներից:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան