Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է կոշտ եւ արագ պատասխան տալ հանրապետության դեմ ցանկացած ագրեսիային։ Նրա խոսքերը մեջբերել է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Մեր գործընկերները միաժամանակ պետք է իմանան, որ բելառուսական խաղաղասիրությունը զոհաբերվելու հոմանիշը չէ։ Ցանկացած ագրեսիայի դեպքում, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, պատասխանը կլինի արագ, կոշտ եւ համարժեք»,- ասել է պետության ղեկավարը Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկում էին երկրի Ազգային անվտանգության թարմացված հայեցակարգի նախագիծը։ Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական խաղաղասիրությունը զոհաբերվելու հոմանիշը չէ։ Նրա խոսքով՝ հանրապետությունը նաեւ պետք է ուղիղ եւ բաց հայտարարի առաջնահերթությունների մասին, ցույց տա համաշխարհային հանրությանը Բելառուսի քաղաքականության թափանցիկությունն ու հուսալիությունը՝ որպես պատասխանատու գործընկերոջ։









