ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կգործի այս տարվա հուլիսի 6–ից:
«Այս որոշմամբ ակնկալվում է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը կբարելավվի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության կպահպանվի և կբարելավվի կենսապաշարների կայուն օգտագործումը, կպահպանվի սիգի կայուն զանգվածը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։









