Foto

Ադրբեջանի զորամասերում քարտեզներ կան, որտեղ ուրվագծված են ադրբեջանական տարածքային հավակնությունները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից լուսանկար հրապարակել․

«Ադրբեջանական զորամասերում տարածաշրջանային քարտեզներ են դրված, որտեղ գունային տարանջատումներով ուրվագծված են ադրբեջանական տարածքային հավակնությունները:

Սա էլ Ադրբեջանի՝ «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ պատկերացումներն են, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ասոցացվում են Հայաստանի անկման ու վախճանի հետ»: