Foto

Փաշինյանը Հայկ Մարությանին պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնումավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավում ռեյտինգըըստ «Գելափի» հարցումներիՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ էոր ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենքոր կային տեղեկություններոր այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտաոր մայիսին արտահերթ ընտրություններ անենսակայն իշխանական աղբյուրներն ասում ենոր հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համարուստի որոշել են ոտքները կախ գցել։

ՔՊ-ի ստորին էշելոններում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանիննրա առավելությունն են համարում այնոր նա չի տեղավորվում ո՛չ սեւերիո՛չ սպիտակների դաշտումէկրանից հայտնի դեմք է եւ պատերազմից հետո երես է թեքել «դավաճան» թիմից ու թիրախավորվել։

Սակայն ՔՊ վերին էշելոններում անհանգստացած չեն Հայկոյի առաջադրմամբկարծում ենոր Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետոեւ նրան Փաշինյանը պահում է պահեստային նստարանինեթե Ավինյանը ձախողվի։

Ի դեպիր «Քաղաքապետ» մոնոներկայացմանը նրանք շունչները պահած սպասում էինքանի որ տեղեկություններ կայինթե նա հրապարակելու է Փաշինյանի եւ այլոց հետ հեռախոսային զրույցներորոնք պայթեցնելու են այս իշխանությունը։ Սակայն դա չեղավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում