Foto

Պատմական այց է, որը հաջորդեց հարևանին աջակցելու որոշմանը. Կլաարը՝ Միրզոյանի՝ Թուրքիա այցի մասին

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։

«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։  Հուսով եմ, որ սա հայ–թուրքական հարաբերություններում առաջիկա իրադարձությունների ազդարարողն է»,– գրել է Տոյվո Կլաարը։