Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի սեղմել ընդդիմության առաջնորդների ձեռքը երկրի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայկալի հուղարկավորության արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է թուրքական Haberler.com պորտալը։
«Ուշադրությունից չեն վրիպել կադրերը, որոնցում նախագահ Էրդողանը առանց ձեռք սեղմելու քայլում է ընդդիմության առաջնորդներ Էքրեմ Իմամօղլուի (Ստամբուլի քաղաքապետ), Ահմեդ Դավութօղլուի (նախկին վարչապետ) և Քեմալ Քըլըչդարօղլուի ( Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ) առջևով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայկալը։ Մահվան պատճառը չի նշվում։ Բայկալը 84 տարեկան էր։









