Foto

Հալեպ ուղարկված հայ փրկարարները վերադառնում են

Հալեպ ուղարկված հայ փրկարարները վերադառնում են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

«Հալեպ ժամանած փրկարարական խումբը՝ ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք»,- նշել են նրանք։

Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 7-ին 29 փրկարար էր ուղարկել Սիրիա՝ մասնակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: