Foto

Ինչքա՜ն հաճելի կլիներ տեսնել, որ Ադրբեջանի բոլոր պաշտպանության նախարարները կամ համաձայն են, որ Ադրբեջանը օկուպանտ է կամ էլ անցնում են այս կամ այն քրեական գործով

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ, oգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։

Նկատենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

Այն, որ նկարգրված դրվագում առնվազն Օհանյանի գործողություններում հանցավոր արաք, դեռևս հանյտնի մանրամասներում չկա, ակնհայտ է: Ի վերջո առ ու վաճառքը կատարվել է Պետական գույքի կառավաման կոմիտեում: Մամուլում և որոշ քաղաքական շրջանակներ Օհանյանի գործը փորձում են ներկայացնել, որպես անձի դեմ ուղղված իշխանական հերթական քայլ: Գուցե դա իրապես կա, հաշվի առնելով այն, որ դեռ 2018թ-ից իրավական համակարգը և հատկապես խափանման միջոց կալանքը ծառայեցվում է կոնկրետ անձանց պատժելու համար:

Մյուս կողմից էլ համակարգային խնդիր կա՝ ընդդեմ բանակի: Սա արձանագրելու համար պետք է Կառավարության պաշտոնական էջում գտնել պաշտպանության նախկին նախարարների ցուցակը և տեսնել, որ նրանց մեծ մասին նկատմամբ հարուցված է քրեական վարույթ: Անկախ Հայաստանն ունեցել է 11 պաշտպանության  նախարար՝ ներառյալ գործող նախարար Սուրեն Պապիկյանը: 2018թ-ից ի վեր մեղադրանք է առաջարդրվել Վազգեն Մանուկյանին (պետական հեղաշրջման փորձ), Սերժ Սարգսյանին (պաշտոնական դիրքի չարաշահում, մի քանի դրվագ), Միքայել Հարությոնյան (մարտի 1-ի հայտնի գործ), Դավիթ Տոնոյանին (անորակ հրթիռներ), Վիգեն Սարգսյանին (պաշտոնական դիրքի չարաշահում), Սերյան Օհանյանին (պաշտոնական դիրքի չարաշահում, վատնում՝ մի քանի դրվագ): 11-ից 6-ին առաջադրված է մեղադրանք գրեթե նույն հանցաքները կատարելու համար, Վազեն Սարգսյանը զոհ է դարձել հոկտեմբերի 27-ի արյունալի ողբերոգությանը: Մյուս երեքն էլ, ում մեղադրանք առաջադրված չէ հիմա սերտ համագարծակցում են իշխանության հետ՝ Պապիկյանը գործող նախարարն է, Արշակ Կարպետյանը դեռևս լռության դիմաց վարձատրվում է, Վաղարշակ Հարությանը ՌԴ-ում ՀՀ դեսպանն է, ընդ որում նա Փաշինյանի հրամանագրով մի որոշ  ժամանակ կրկին աշխատել է ՊՆ նախարար:

Եթե խնդրին նայենք թշնամու աչքերով, ապա ինչքան հաճելի կլիներ տեսնել, որ անկախացած Ադրբեջանի բոլոր նախարարները կամ համաձայն են, որ Ադրբեջանը օկուպանտ է կամ էլ անցնում են այս կամ այն քրեական գործով:  Այս կերպ, իհարկե, իշխանությունը հաճոյանում է հարևան երկու պետություններին, բայց այս գործողությունները որքանո՞վ են բխում ՀՀ շահերից, արդյո՞ք սա բանակը բարոյալքելու գործիք չէ:  Այսքանով հանդերձ, որ երկրի ՊՆ-ն կհամաձայնի առանվազն զենքի առևտրի մասով համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: Մեր նկատմամբ դրսի անվաստահությունը երկրի ներսում է ձևավորվել:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան