Foto

Ատեստավորմամբ փորձում են բարձրացնել բանակի ինտելեկտը. փորձագետ

Կառավարության հավանությանն է արժանացել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ կառավարության՝  Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Թեմային վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանին:

-         Պարո՛ն Հավհաննիսյան, Կառավարությւունը հավանության է արժանացրել նոր նածագիծ, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը: Այս դեպքում ժամկետային զինծառայողների դերը սահմանում ո՞րն է լինելու:

-         Բանակի դերը ոչ միայն սահման պահելն է կամ մարտական հերթապահությունն անցկացնելը, այլ՝  նաև մարտունակ լինելը և ցանկացած պահի ռազմական ագրեսիային հակադարձելը: Չի կարելի ասել, որ եթե մենք դիրքային զինվոր չենք ունենում, ապա մեզ այլևս սահման պետք չէ: Մյուս կողմից էլ, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ կարիք կա որևէ կերպ լուծել բանակի անձանկազմի համալերման հարցը: Ըստ իս՝ լուծելու լավագույն տարբերակը այն է, որ մենք ունենանք սահմանապահ զորքեր: Այս գործքողությամբ մեկ գնդակով երկու նապաստակ կարող ենք խփել՝ մի կողմից աշխարհին ցույց ենք տալիս, որ ապառազմականացնում ենք, ագրեսոր նկրտումներ չունենք, մյուս կողմից էլ կարողնաում ենք զինված ուժերի թվակազմը բարձրացնել ի հաշիվ այլ ուժային կառույցի: Նախիգիծը բավականին օգտակար է և կարող ենք այն խելամիտ օգտագործել:

-         Այս գործուղությունը պատշաճ կատարելու համար կառավարությունը ներդնում է նաև ԱԱԾ աշխատողների համար ատեսատավորման գործընթացը: Սա կնպաստի՞ սահմանային անվտանգությանը, և արդյո՞ք այն տանելու է իշխանության խոստացած պրոֆեսիոնալ բանակ ունենալուն:

-         Ատեստավորման գործընթացը չի կարելի կապել մայն սահմանային անվտանգության հետ: Այո, այն շատ կարևոր է, բայց ոչ պահաս կարևոր են նաև միջազգային հարաբերությունները և ինչո՞ւ ոչ կիրթ սպայական անձնակազմը: Ատեստավորման համակարգը հենց դրան է ուղղված, այդպես կկարողանանք բանակում ընդգրկել ավելի կրթված մարդկանց: Այս ատեստավորման համակարգը խնդրահարույց է դառնում այն ժամանակ, երբ գործ ենք ունենում մարդկային գործոնի հետ: Օրինակ՝ վարորդկաան վկայական ստանալու համար քննությունն ամբողջապես ավտոմատացված է, կարծում եմ, դա ևս պետք է նույն կերպ լինի: Այդ դեպքում իսկապես կաշխատի: Մարդկային գործոնի ներգրավվածությունը կլինի հերթական փորձը, որը կձախողվի:

-         Այն սպաները, ովքեր ատեստավորումը չեն կարողանա անցնել, ապա կկորցնեն աշխատաքնը և 2 ամիս ռեզերվում մնալու ընթացքում նրանց առաջարկվելու է իրենց պաշտոնին կամ կոչմանը համապաստախան կամ էլ դրանից մեկ աստիճանով ցածր աշխատանք, իսկ եթե չեն համաձայնի, ապա դուրս կմնան համակարգից: Սա ոչ ցանկալի կադրերից ազատվելու գործիք կարո՞ղ է դառնալ:

-         Կարծում եմ հարցն այստեղ քաղաքականացվում է: Այդպես վարվեցին մեկ-երկու սպայի հետ, բայց խոսքը գնում է ամբողջ համակարգի մասին և չի կարող ոչ ցանկալի կարդրերից ազատվելու համար նոր նախագիծ ներդրվել: Զինված ուժերում ոչ ցանկալի կադրերից ազատվելու համար բազմաթիվ մեխանիզմներ կան: Ատեստավորմամբ փորձում են բարձրացնել բանակի ինտելեկտը: Որքան այն բարձր լինի, այնքան քիչ միջանձնային հարաբերությունների խնդիրներ կունենանք, ոչ մարտական իրավիճակներում շատ քիչ զոհեր կունենանք: Ամբողջը կապված է ինտելեկտի հետ: Կարճաժամկետ ռեսուրսով աշխատելը բխում է բանակի շահերից: Որքան երիտասարդացնենք բանակի հրամկազմը, այնքան կկարողանանք ունենալ ճկուն և մարտունակ բանակ:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան