Խորը կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը։ Այս աղետը և ցավը մեզ ծանոթ է, մենք կրում ենք դրա հետքը մինչ օրս, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ։ «ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից, ընդունեք խնդրեմ, մեր անկեղծ ցավակցությունն ու եղբայրական զորակցությունը։ Վստահ եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կարճ ժամկետում կկարողանա հաղթահարել աղետի հասցրած վնասները»,-գրել է ԱԺ նախագահը:










