Շուրջ մեկ տարի կառավարության նիստերը եղել են իմ տեսադաշտում․ ավելին, այդ մասին պարբերաբար հանդես եմ եկել փոքրիկ դիտարկումներով։ Բերված վիճակագրության մեջ հանգամանալից ուսումնասիրել և առանձնացրել եմ 2022 թվականին կառավարության բոլոր նիստերը։
Պարզվում է՝ իրեն սուպեր «ժողովրդավար» ու «լեգիտիմ» համարող կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ամենավտորիտարների շարքին կարելի է դասել` դե պոպուլիզմի մասին չասեմ։
Ներկայացնեմ ամենպարզ օրինակը՝ 2022 թվականի կառավարության 52
նիստերի օրակարգում ընդգրկված է եղել 2066 հարց, որոնցից զեկուցվել է՝ 163-ը։ Նիստերի ընթացքում՝ օրակարգից դուրս, Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղվել ուղիղ 15 ժ․ 52 րոպե 15 վայրկյան։
Ի դեպ` նիստերի ընթացքին հետևելիս նկատել եմ մի առանցքային էլեմենտ, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր նիստերով․ Փաշինյանը խոսում է բոլոր թեմաներից, յուրաքանչյուր զեկուցվող հարցի հետ կապված նա ներկայացնում է իր կարծիքը և հարցը փորձում, իր խոսքերով ասած, «ավելի մատչելի» ներկայացնել հանրությանը: Այդ կերպ, սակայն, նա ուղղակի իմիտացիա է անում՝՝ արհեստականորեն երկարացնելով նիստերի ընթացքը։ Նա իր խոսքում մշտապես փորձում է արձագանքել զեկուցվող հարցերին, յուրաքանչյուր հարց մեկնաբանել յուրովի և իր պոպուլիստական ոճով՝ փորձելով գրեթե ամեն ոլորտում հարցերին տալ որոշակի բացվածք։