Foto

Էրզրումում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Էրզրում քաղաքում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 11 հազար 104-ի, կան հազարավոր վիրավորներ: