Foto

Եվրամիությունը Թբիլիսին համարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հարմար լավ հարթակ

Եվրամիությունը սատարում է Թբիլիսիի ցանկությունը՝ ստանձնելու Բաքվի և Երևանի միջև բանակցություններում կամուրջի դերը, ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ Վրաստանի դերը որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է», - Վրաստանի Առաջին ալիքին ասել է Կլաարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Վրաստանի վարչապետի հետ արդեն քննարկվել են այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

«Այս առումով Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար է, այստեղ հեշտությամբ կարելի է հասնել հարևան երկրներից։ Ի վերջո, տրամաբանական է, որ երեք երկրները, որոնք գտնվում են նույն տարածքում՝ Հարավային Կովկասում, պետք է փորձեն համագործակցության ոլորտներ գտնել», - ասել է Կլաարը։