Foto

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ԱԳՆ թեժ գծին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.

«Փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարով

Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111

Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111

Էլ-փոստ՝ [email protected]»։