Foto

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական (Սլավոնականհամալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ինդիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակվածսակայն մեզ հաջողվեց պարզելոր Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականումսակայն ուսման վարձը չի վճարելեւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։

Հիշեցնենքոր Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝  «Սահմանադրական իրավունքպետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբսակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափովդուրս է մնացել համալսարանից։

Պարզվում էԱլեքսանյանը ոչ միայն ակադեմիականայլեւ ֆինանսական պարտք ունի համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել։ Մենք համալսարանից փորձեցինք ճշտելթե արդյոք խոսքն ուսման վարձի՞ մասին էսակայն Հայ-ռուսական համալսարանից մեզ հայտնեցինոր մեր տված հարցը կապված է համալսարանի ներքին ընթացակարգերի հետեւ ճիշտ չեն համարում այդ տեղեկատվությունը մեզ տրամադրելը։

Ամեն դեպքումորոշ ժամանակ անց տեղեկատվությունըայսպես թե այնպեսկհրապարակվիդատաքննությունը հնարավոր չէ գաղտնի պահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում