Այս իշխանություններին, որ թողնեն, Սփյուռքի բոլոր հայրենակիցներին, որոնք որևէ թթու խոսք են ասել, կարգելի մուտքը ՀՀ։ Ավելին, կփորձեն արտաքսել ՀՀ-ից բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս իշխանություններին դեմ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դաշնակցական գործիչներին ՀՀ-ում որպես անցանկալի անձ ճանաչելուն։
«Այսինքն, տոտալ այն անհանդուրժողականությունը, որը կա ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ, որևէ սահման չի ճանաչում։ Իշխանությունը սարսափելի տմարդի և գաղտագողի է անում, պարբերաբար փորձ է արվում։ Լավ, հրապարակեք ցանկը, որոնց մուտքն արգելված է, դա էլ չեն անում։ Մեր հայրենակիցներից մի քանիսը, որոնց մուտքն ասօր արգելված է, միշտ վերջին պահին են իմանում։ Հատկանշական է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնց մուտքը ՀՀ-ում արգելված է, բոլորն իրենց համայնքներում ամենաակտիվ հայկական շահն առաջ տանող պայքարի առաջամարտիկներ են և նրանք պետք է ավելի շատ լինեին Թուրքիայի և Ադրբեջանի աչքի փուշը, ոչ թե՝ ՀՀ-ում անցանկալի անձ»,- նշեց Մանուկյանը։









