Foto

Արևմուտքի հիմնական նպատակը Իրանին կառավարելի սարքելն է․ Ղևոնդյան

Քաթարն Արևմուտքի ու թուրքական շահերի դիրքերից բանակցողն է Իրանի հետ վերջին սրման համատեքստում: Իրականում Արևմուտքը չի ցանկանում բախում Իրանի հետ, քանի որ դա գլոբալ ակտիվ ռազմական կոնֆլիկտ կծնի, նոր բնույթի անկառավարելի սպառնալիքնեչրով հանդերձ:Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «Իսկ Իրանը ռեգիոնալ կայսրություն-պետություն է, որ չի գնա էդ զիջմանը: Ինչևէ, կյանքը ցույց կտա:

Ի դեպ, հիշում եք, ո՞վ էր պարբերաբար այցելում Քատար, անգամ իր արձակուրդներն այնտեղ անցկացնում.... ճիշտ է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հետաքրքիր է ինչու՞: Ովքե՞ր ՀՀ-ում հողեր գնեցին, ի՞նչ «բիզնեսմեններ» էին պարբերաբար գալիս ՀՀ, անունով Քաթարից, իրականում թուրքերը:

Էս ի՞նչ բերեցիր մեր երկրի գլխին, երբ՝ իբր քաղաքական շախմատային պարտիա գործարկեցիր Ալբիոնից՝ նախագահ, Մոսկվայից՝ վարչապետ ռասկլադով:

Երկիրը դարձավ չուլ, ձեր ու Լևոնի բուծած չուլին էս կարգավիճակը տալու արդյունքում:

Էն Կուտոյանն էլ ափսոս էր, ջահել տղա էր, նորաստեղծ ընտանիքով․․․»,-գրել է նա։