Foto

Իրանի խորհրդարանականը խոստացել է պատասխանել Սպահանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակմանը

Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։

«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,-ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Սպահանին անօդաչու թռչող սարքով հարձակմանը Կիևի հնարավոր մասնակցության ակնարկի մասին Պոդոլյակի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ իրեն թույլ չի տալիս ավելի անկեղծ հարձակումներ իրականացնել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։

«Նրանք շատ են վախենում: Որովհետև մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում: Մեր կարծիքով, նրանք անսպասելի ոչինչ չեն ասել: Մեզ համար զարմանալի չէ, որ Ուկրաինայի իշխանությունները նման դիրքորոշում են ընդունում, քանի որ նրանք պարզապես պետք է ունենան դիրքորոշում՝ համահունչ արևմտյան հեգեմոնիային»,- ասել է իրանցի պաշտոնյան։