Զոսաշրջության կոմիտեի մշակած նոր օրենքի նախագծով համապատասխան տնտեսվարողները կմտնեն կարգավորումների դաշտ, իսկ բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշել է, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և որի շուրջ ազգային ժողովում արդեն քննարկումներ իրականացվել են:
«Օրենքի նախագծի շուրջ փակ քննարկումները համապատասխան բաժինների հետ արդեն ավարտվել են: Այն արդեն ուղարկել ենք կառավարություն, այնտեղից նույնպես ունենք որոշ դիտարկումներ, որոնք արդեն ինտեգրել ենք: Հաջորդ փուլում արդեն կառավարությունում բաց ձևաչափով քննարկումներ են ծավալվելու»,- ասել է նա:
Սուսաննա Հակոբյանն ընդգծել էց, որ օրենքում փոփոխությունները միտված են ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին կարգավորումների դաշտ բերելուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում









