ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես սպասվում էր, կմասնակցեն մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: Այս մասին հաղորդել է «Интерфакс»-ը:
«Նման հանդիպում պլանավորվում է: Կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը»,-ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ:
Vesti.am