Վերջին շրջանում տարածված են շուր շնչառական վարակները: Դրանցից հնարավորինս խուսափելու և կանխագելելու վերաբերյալ հարցերին է պատասխանում Երևան բժշկական կենտրոնի բժիշկ, թերապևտ Անահիտ Պավլիկի Դավթյանը:
-Տիկի՛ն Դավթյան, ի՞նչ են
իրենցից ներկայացնում սուր շնչառական վարակները ի՞նչ տարածվածություն ունեն:
Սուր շնչառական վարակները շրջանառվում են աշխարհի բոլոր մասերում, բնորոշվում են սեզոնայնությամբ, առավելապես բռնկումներ լինում են աշնանը և ձմռանը: Տարածված են վիրուսների հետևյալ տեսակները՝ գրիպի վիրուսների 4 տեսակ՝ A-ն իր ենթատիպերով H1-N1, H3N2…, B, C և D, ինչպես նաև ադենովիրուսներ, ռեսպիրատորսինտիցիալ վիրուսային վարակ:
Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդացողները:
Կարող են հիվանդանալ բոլորը, սակայն ռիսկային խմբերում են՝
հղի կանայք, մինչև 59 ամսական երեխաները, տարեցները, քրոնիկական հիվանդություններով անձինք:
Չեմ ուզում բաց թողնել նաև բուժանձնակազմին, ովքեր ամենօրյա շփում ունեն մեծ թվով պացիենտների հետ և կարող են ինչպես վարակվել այնպես էլ վարակը տարածել:
Որտե՞ղ և ինչպե՞ս է տեղի ունենում վարակումը:
Վիրուսներն ունեն մեծ կոնտագիոզություն՝ հեշտ և արագ տարածվում են մարդաշատ, փակ վայրերում, ինչպիսիք են մանկապարտեզները,
դպրոցները և ծերանոցները:
Երբ վարակված անձը հազում կամ փռշտում է, վիրուսներ պարունակող կաթիլները
ցրվում են օդում (կարող են տարածվել մինչև մեկ մետր) և վարակում
մարդկանց: Վարակվել հնարավոր է
նաև , երբ որևէ մակերեսից ձեռքերի միջոցով վարակն անցնում է
դեպի քիթ, բերան և աչքեր:
Ինչպե՞ս է արտահայտվում
Զգացվում է ջերմություն, թուլություն, մկանային
ցավեր, գլխացավ քթահոսություն, կոկորդի
ցավ, հազ, ցավ ականջներում, դժվարացած շնչառություն:
Ե՞րբ է անձը վարակիչ:
Անձը վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց մոտ մեկ օր առաջ մինչև
չորրորդ օրը:
Ինչպե՞ս կանխարգելել:
Քանի որ գրիպի վիրուսները մշտապես ենթարկվում են մուտացիայի, պարբերաբար հայտնվում են նոր շտամներ, հետևաբար առաջին կանխարգելիչ միջոցը դա
լայնատարած ամենամյա վակցինացիան է, որը կանխարգելում է
նաև բարդությունների առաջացումը: Շատ կարևոր է
փակ տարածքներում
կանոնավոր օդափոխության ապահովվումը, պարբերաբար
ձեռքերը լվանալը, դիմակ կրելը, հիվանդության ախտանիշների դեպքում
մարդաշատ վայրեր չհաճախելը, սոցիալական հեռավորություն պահպանելը,
հազալիս կամ փռշտալիս անձեռոցիկով
բերանը և քիթը ծածկելը:
Նշեմ նաև այն, որ ժողովրդական խոսքը, թե ձյան առատ տեղումների դեպքում վարակը նահանջում է` գիտական հիմք չունի ՝ միֆ է:
Ինքնաբուժո՞ ւմ, թե՞ բուժում
Բուժումը պետք է բժշկիկ
կողմից նշանակված լինի: Արդի ամենակարևոր խնդիրներից է
անտիբիոտիկների անկառավարելի
և անհիմն օգտագործումը վիրուսային վարակների ժամանակ: Վիրուսային
հիվանդությունները բուժվում են հակավիրուսային դեղորայքով կամ երբեմն պահանջվում է սիմպտոմատիկ
բուժում: Ցուցված են առատ, տաք հեղուկներ, 38-38.5օC-ից բարձր ջերմության պարագայում՝ ջերմիջեցնողներ:
ՀԻՇԵԼ,
որ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին
է պետք դիմել բժշկի:









