Foto

Կարմիր խաչն այսօր Արցախից 19 մարդ է տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։

Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին, ինքնությունները չբացահայտելով, չասաց, թե վերադարձածներից քանիսն են երեխաներ։