Foto

Իրանում Ադրբեջանի դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը

Իրանում Ադրբեջանի դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը։ Այնտեղ մնում է 5 մարդ՝ դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված, դեսպանատանը մնացածները դիվանագիտական գործունեություն չեն իրականացնի»,- ասել է Խալաֆովը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

Հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կան վիրավորներ։

Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված է։
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողն իր արարքը բացատրել է ընտանեկան խնդիրներով:

Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ռայիսին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան պահպանության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, հանգուցյալի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: