Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում պարտվեց
Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարի՝ Australian Open-ի կիսաեզրափակիչ խաղն ավարտվել է հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի պարտությամբ։ Նա 4 սեթում պարտվել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին:Հայ թենիսիստը պարտվեց 7:6, 6:4, 6:7, 6:3 հաշվով: Մրցախաղը տևել է 3 ժամ 21 րոպե:Եզրափակիչում Ցիցիպասը կխաղա Նովակ Ջոկովիչ – Թոմի Պաուլ զույգի հաղթողի հետ: