Foto

«Հրապարակ». Փաշինյանը տևական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել: Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երևանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 5-ը: 

Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում ևս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետևում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ. այն հանվեց Հայաստան ելքի և մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերևա»։