Foto

ԿԳՄՍ նախկին փոխնախարարը դատի է տվել Հ1-ին՝ իր անձն արատավորող ռեպորտաժ պատրաստելու համար

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի՝ լիազորությունները կասեցված գլխավոր խորհրդական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Գործը հունվարի 17-ին ընդունվել է վարույթ, դատավորն է Էդուարդ Ամալյանը։ Թամրազյանը Հ1-ից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները։

24News-ի տեղեկություններով, Թամրազյանը դատի է տվել ԲՊՀ-ում ռեկտորի ընտրությունների (09․12․2022) վերաբերյալ Հ1-ի պատրաստած՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականը հայհոյում է. վերընտրված ռեկտորի արձագանքը» վերնագրով ռեպորտաժի համար։ Պատրաստված ռեպորտաժում ներկայացվել է, թե «ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին»։

Սերգեյ Առաքելյան

 24News