Foto

Եկատերինբուրգում ձերբակալել են հայ համայքի ղեկավարին

Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը 5 օրով ձերբակալվել է՝ համայնքի մասնակցությամբ տեղի հայկական եկեղեցու բակում հավաք կազմակերպելու համար: Հավաքի մասնակիցները Արցախը փրկելու կոչով դիմել են միջազգային հանրությանը: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Ասել ու ասում եմ ՝ հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների հիմնական գեներատորները նրանք են, ովքեր Ռուսաստանում մի քանի նավթային ընկերությունների համար պատրաստ են հայրենիքը վաճառել»,- գրել է Աբովյանը։

«ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ Նազարյանի նկատմամբ նախաձեռնվել է վարչական գործ՝ հանրահավաք, ցույց կամ երթ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հատկանիշներով։
Նշվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։