Foto

Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանողի բերանն է վառվում

Ըստ Նիկոլ Փաշինյանի, միջազգային հանրության մոտ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության ընկալումն ավելի է ուժեղանում: Ենթադրում եմ, որ, այսպես խոսելով, նա ակնկալում է, որ այդ միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա ավելի խստացվի, նույնիսկ ակնարկեց, որ միջազգային փաստահավաք խումբ գնա Լաչինի միջանցք: Այսինքն Նիկոլն այլևս  հույս չունի, թե Ադրբեջանը կթուլացնի ճնշումը, և այլ գործիքներ է փնտրում:
Բայց այս
տեղից՝ ուշադիր. այդ գործիքները նա ուրիշ տեղ, ուրիշների մեջ է փնտրում: Նիկոլը շարունակում է սեփական անգործության, պարտվողականության և դավաճանության հետևանքների լուծումը շուստրիաբար դելեգացնել միջազգային հանրությանը: Գուցե այդ պատրվակով նա փորձում է «միջազգային հանրություն» կոչվածի ինչ-որ կոնկրետ սեգմենտի ոտը պնդել տարածաշրջանում, որը մինչև հիմա դժվար էր կամ անհնար: Սակայն սա թողնենք մի կողմ, որովհետև դա ոչ միայն նրա սովորական գործելաոճն է, այլև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների լարերի վրա նվագելու արտաքին քաղաքական կրեդոն:

Հարցն այն է, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուրիշներից պահանջում կամ ակնկալում խստացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումները, երբ ինքը համառորեն չի հրաժարվում նույն Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգի» սևեռուն գաղափարից: Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի Նիկոլը խոստովանի, որ իր փիսիկական կեցվածքը ոչ թե մեղմում է Ալիևի ախորժակը, այլ կայուն աճողականով գրգռում է այն: Դեռ որքա՞ն պետք է նա նետվի այս կամ այն կենտրոնի գիրկը, անձնական անվտանգության երաշխիքներ մուրա, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը: Արդյոք միջազգային հանրությունն ականջալո՞ւր է նրանց, ովքեր ուրանում են սեփական պատասխանատվությունը, սեփական ժողովրդի ու երկրի շահերը, բայց դա պահանջում են ուրիշներից:

Ակամա հիշեցի Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցի այն դրվագը, որտեղ, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների մասին, ասաց. «Այն, որ ոչ մեծ երկրի կառավարությունն ունի արիություն՝ ղեկավարվել սեփական շահերով, իր նկատմամբ հարգանքի զգացում է առաջացնում»: