Foto

Սերգեյ Մեղրյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Արսեն Մնացականյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման մեջ։