Foto

Ո՞վ լինելու հաջորդ ՄԻՊ-ը, և ո՞ւր է գործուղվում Քրիստինե Գրիգորյանը

Օրերս հրաժարանի կրկնակի դիմում ներկայացրեց ՀՀ արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Նա իր հրաժարականի տեքստում և ՄԻՊ գրասենյանի աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանն ասել էր, որ թողնում է պաշտոնը, քանի որ այլ աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել։ Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից ԲԴԽ-ում թափում է մնացել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի տեղը, որը Vesti.am-ի տեղեկություններով համալրելու է Քրիստինե Գրիգորյանը։ Մինչ ՄԻՊ նշանակվելը՝ Գրիգորյանը եղել է արդարադատության փոխնախարար, այն ժամանակ, երբ նախարար էր այսօր արդեն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Վերջինս իր կադերին տանում է իր հետ։

Գրիգորյանի հրաժարականից հետո բազմաթիվ էին քննարկումները թե ո՞վ է լինելու հաջորդ ՄԻՊ-ը։ Մամուլը գրեց, որ այդ պաշտոնին  հավակնում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ով չունի իրավաբանական կրթություն։ Vesti.am-ի աղբյուրները, սակայն  չեն հաստատում այս տեղեկությունը։ Նրանց՝ փոխանցմամբ ՄԻՊ է դառնալու Շիրակի արդեն նակին մարզպետ Նազենի Բաղդասարյանը։ Նա երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, մասնագիտությամբ իրավաբան է և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ կադրերից է։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան