Foto

ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեբատը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 12:00-ին, Երևանի ժամանակով՝ 15:00-ին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։