Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք միջազգային գործընկերների հետ պետք է աշխատանենք՝ առաջ տանելով այն նարատիվը, որ քանի դեռ չի փոխվել Բաքվից բանակցողը, հնարավոր չէ ոչ միայն գրանցել որևէ հաջողություն բանակցություններում խաղաղություն հասնելու համար, այլ հնարավոր չէ անգամ երկխոսել որևէ բանի շուրջ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Բաքվի բռնապետի վարած քաղաքականությունը հետևյալն է։
Նա իր ներքին քաղաքական կյանքը ավելի անվտանգ դարձնելու համար վտանգավոր է դարձնում սահմանային քաղաքականությունը, այդ կերպ չեզոքացնելով ներքին վտնագները։
Կարճ ասած՝ սեփական ժողովուրդին պատերազմի վտանգի սպառնալիքով չեզոքացնում է իր դեմ ներքին գործընթացները»,-գրել է նա։









