ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։









