Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները:
Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով», - նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում։









