«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն այլևս հասանելի է միայն կաբելային ցանցում։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության՝ «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի»։ Սակավ միավորների պատճառով լիցենզիա չստացան Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները: Վերջինս դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է «Երկիր մեդիա» հեռուսատաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի հետ։
-
Պարո՛ն Եսայան,
դատարան հայց և միջանկյալ որոշման միջնորդություն էիք ներկայացրել, արդեն որոշում կա՞։
-
Դատարանը որոշել է հայցը վարույթ ընդունել, բայց եթերն անջատելուց
ձեռնպահ մնալու միջնորդությունը չի բավարարվել։ Նոր միջնորդություն ենք ներկայացնելու՝ եթերը վերկանգնելու պահանջով։
-
Հեռուսատընկերությանը
եթեր չտրամադրելը պայմանավորվա՞ծ է քաղաքական որոշումներով և հեռուստաընկերության ընդդիմադիր
գործունեության հետ։
- Ես, վստահ եմ, որ քաղաքան որոշում է։ Այսօրվա իշխանությունը բազմիցս ցույց է տվել, որ իր բոլոր որոշումները՝ ընտրություններից մինչև վարույթներ հարուցել-չհարուցելու որոշումները, ունեն հստակ քաղաքական ազդակներ։ Օրինակ՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով որևէ քրեական վարույթ հարուցված չէ, բայց դատարան գործ է ուղարկվում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ինչ-որ գործողության հետ կապված։ Ընտրական ակնհայտ խախտումներ, որ ՔՊ-ական պատգամավորները բաժանում են (կաշառք խմբ.) քվե ստանալու համար, մնում են անպատիժ, իսկ ընդդիմադիր համայնքապետերին ընտրությունից հետո կալանավորում են։ Մինչև այսօր կալանքի տակ է Մամիկոն Ասլանյանը։ Նույն գործելաոճը վերաբերվում է լրատվամիջոցներին։ Ցանկացած որոշում, որ կայացվում է՝ սկսած իրավապահ համակարգից, վերջացրած լրատվամիջոցներով, ունի քաղաքական դրդապատճառներ։ Ես մի նշույլ անգամ կասկած չունեմ։
-
«Երկիր մեդիա»-ն
այսուհետ հասանելի է միայն կաբելային հարթակներում։
Խոսքը բոլորի մասի՞ն է, թե կան հարթակներ, որ հրաժարվել են հերարձակել։
-
Յուքոմ, Թիմ քոմունիքեյշն, Ռոստելեկոմ հարթակներն իրենց ցանցերով
ապահովում են մեր հեռարձակումը, իսկ մնացած 65 կաբելային ցանցերն աստճանաբար միանում
են։ Դեռ երկու օր է անցել և շատ ցանցեր մեր հեռարձակումն ապահովել են։ Չկա առնվազն
մի կաբելային ցանց, որ հրաժարվել է հեռարձակել «Երկիր մեդիան»։









