Foto

«Հրապարակ». Սեյրան Օհանյանն անակնկալի է եկել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելովոր գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։ Ի դեպդատախազությունը միջնորդագրերն ուղարկել էր ԱԺ եւ անմիջապես հաղորդագրություն տարածելիսկ ԱԺ ղեկավարությունն այդ միջնորդագրերի մասին պատգամավորին տեղեկացրել է բավականին ուշերբ լուրն արդեն տարածվել էր:

Դաշինքից մեզ ասացինոր տարեվերջին իշխանությունները ոչ միայն մամուլով արտահոսք կազմակերպեցին այդ մասինայլեւ ոմանք Օհանյանին զգուշացրել ենսակայն նա չի հավատացել։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը կարծում էոր ամենամեծ ընդդիմադիր դաշինքը գլխատելովիր դեմ պայքարը կնվազեցնիԳուցե նպաստել է նաեւ Օհանյանի նախօրեի հայտարարությունըթե վերջին դեպքը բավարար էոր ամբողջ թիմով հրաժարական տան։ Հնարավոր է նաեւ նպատակը այդ ողբերգությունից մարդկանց ուշադրությունը դեպի «նախկինների թալանը» շեղելն էԻնչ վերաբերում է ՔՊ-ինապա նրանք եւս անակնկալի են եկել միջնորդությունից եւ երեկ դեռ ցուցում չէին ստացել՝ ինչպես պետք է քվեարկեն։ Այդ հարցը կքննարկվի փետրվարի 7-ինայսինքնմիջնորդությունն ուղարկվել է 16-17 օր շուտթեեւ կարող էին ուղարկել նախօրեին:

Նշենք նաեւոր «Հայաստան» դաշինքի 22 պատգամավորի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կկայանա երկուշաբթիհունվարի 23-ինԳուցե այդ օրն էլ որոշում կայացնեն մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալորտեղ Սեդա Սաֆարյան-Վահե Գրիգորյան եւ մյուսներ կազմը հարցը կլուծի իրեն ցանկալի ձեւով»: