Foto

Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հիմնական նպատակներից մեկը հայերի բնաջնջումն է, ինչն արվում է․ Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«Ումից ինչ ենք պահանջում․ դահիճի համար ընդամենը «+15»

Մենք ապրում ենք դժոխքի վերածված մի երկրում, որի ղեկավարը,

- իր իսկ մեղքով հրահրված պատերազմում զոհված զոհերի վիճակագրությունը վարում է «+/- 50»-ի հաշվարկով ու տրամաբանությամբ,
- չի հրապարակում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների վերջնական թվերն ու անունները,
- որևէ ջանք չի գործադրում դեռևս 2020 թվականից մարտի դաշտերում և անտառներում մնացած զոհված զինծառայողների մասունքները գտնելու և հայրենի հողին հանձնելու ուղղությամբ,
- անտարբերության է մատնում երկու տարուց ավել դիահերձարաններում պահվող հայրենիքի զինվորների մասունքների ճանաչման հարցը՝ նետելով այդ մասունքները բետոնե հատակին։
- հանրությունից թաքցնում է գերության մեջ գտնվող քաղաքացիների իրական թիվը,
- չի հրապարակում սեպտեմբերի 13-ին և 14-ին զոհված զինծառայողների թիվն ու անունները,
- մարտի դաշտում է թողնում վերջին պատերազմում զոհված զինվորների աճյունները։

Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հիմնական նպատակներից մեկը հայերի բնաջնջումն է, ինչն արվում է հերթով ու կարգով՝ սահմանված գրաֆիկով ու հերթականությամբ»։