Բոլորը համացանցում
քննարկում են Գեղաքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի հրդեհը, որը խլեց 15 զինծառայողի
կյանք, ևս 3-ը վիրավոր են։ Ըստ պաշտոնական
նախնական վարկածի՝ սպան բաց կրակի վրա բենզին է լցրել և երբ նկատել, որ բռնկվում է
ինքնաբերաբար այն ձեռքից գցել է կացարանի կողմը, բռնկվել է հրդեհ և արդյունքում կա
15 զոհ։ Ընդդիմադիր դաշտի և այլ տարբեր քաղաքացիներ ֆեյսբուքյան էջում գրում են պաշտոնական
վարկածի անհավանականության մասին։ Նախ շատերը կասկած են հայտնում, որ չեն հավատում,թե սակրավոր սպան հնարավոր է, որ չիմանա ամենապարզ կանոնը, որ կրակի վրա բենզին չեն
լցնում, իսկ եթե իրոք լցրել է, ապա սակրավորները՝ թվով 18 հոգի առնվազն պետք է իրենց
ներքնակներով, ձեռքի տակ եղած իրերով կարողանային հանգցնել 5 լիտր բենզինի կրակի տարածումը
կամ էլ պարզապես դուրս գային տարածքից։ Կացարանի նկարներից երևում է, որ պատը փլուզվել
է, որպես այդպիսին պայթուն չի եղել, այլ բաց բենզինի տարան լցվել է գետնին, առանց պայնթուն
պատի փլուզումը ևս անհավանական է թվում, արված բենզինից պետք է, որ պատը սևանար, բայց
դա էլ կադրերում չի երևում և այլն։ Էականն այն է, որ պաշտանական վարկածին չեն վստահում
նաև տարբեր պաշտոնյաներ՝ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, ընդդիմադիր
պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար
Սերյան Օհանյանը, «Հետք» լրատականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ՀՀԿ երտթևի
նախագահ Հայկ Դերզյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը,
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբագցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը և մի շարք քաղաքագետներ
և ռազմական փորձագետներ։ Բանն այն է, որ այս գործն իշխանությունից անկախ, օրինակ լրագրողական
հետաքննությամբ բացահայտելու համար կպանաջվի
մոտավորապես 2 մլն ՀՀ դրամ։ Եթե այս մարդկանցից յուրաքանչուրն առնվազն 100 000
դրամ ներդնի պաշտոնական վարկածից ավելի արագ կարող է պարզել, գտնել, իրենց հուզող հարցերի
պատասխանները, բայց չեն անելու, ֆինասական միջոցներ ունեցող լրատվականներն էլ «ավելորդ»
միջոց չեն ծասխսելու, ուղղակի որոշակի ժամանակահատվածում, որոշակի հիշատակումներ են
անելու՝ հիշեցնելով, որ արգիշտիքյարամյաններն ու սուրենպապիկիյանները հնարավոր է ճիշտ
չեն ասել ու հիմնավորեն իրենց վարկածներով և մի շարք այլ գործերի պես ասել, որ կբացահայտվի
հնարավոր իշխանափոխությունից հետո։ Հարգելի՛ ընդդիմություն, գործուն քայլերով է պետք
բացհայտել իրականությունը և 680 հազար ընտրողներին հասկացնել, որ այս իշխանությունն
առնվազն ազնիվ չէ։









