ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի
աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել
է Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության
շրջափակմանը։ Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման
հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար
քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ
Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային
Ղարաբաղի Հանրապետությւոն ձևակերպումը։
Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական
շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով
բացառիկ էոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում
է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի
Հանրապետության ներկայացուցիչներին։Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման
նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային
ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը
և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը կանադական խորհրդարանում առաջիկա զարգացումների
վերաբերյալ հանդես կգան հաղորդագրություններով։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19.01.2023թ.









