Foto

Պեսկով. «Մոսկվան ողջունում է ԼՂ սրումը նվազեցնելու ուղղությամբ ցանկացած քայլ»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը նվազեցնելու և Բաքվին ու Երևանին փոխզիջման որոնման համար երկխոսության վերադարձնելու ուղղությամբ ցանկացած քայլ, հայտնում է «РИА Новости»-ն:

«Ես կոնկրետ այդ տեղեկության վերաբերյալ ասելու բան դեռևս չունեմ: Իհարկե, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որը նպատակ ունի նվազեցնել հակամարտության գոտում լարվածությունը և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»,-ասել է նա:

Vesti.am