«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հայտնեց, որ արդեն 1 ամիս է, ինչ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը:
Այսինքն՝ ոստիկանությունը հա՛մ քաշքշել է որդեկորույս մայրերին, հա՛մ էլ նրանց դատի է տվել: Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի էր ունեցել քաշքշուկ ոստիկանների եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների միջեւ, որից հետո ոստիկանները, բռնությամբ քաշքշելով ծնողներին, հեռացնում էին պանթեոնից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում









