Foto

Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն. Կարեն Վրթանեսյան

Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Կարդում եմ պետական լրատվական «Արմենպրես» գործակալության տեքստը 2 տարով Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելություն ուղարկելու մասին։ 

Կարևոր մեջբերում.

«... ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։

Միանգամից հարց է առաջանում. այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։

Մտքիս դեռևս միայն մեկ տարբերակ է գալիս. ադրբեջանցիների վերաբնակեցում։

Եթե այլ տարբերակներ ունեք, խնդրում եմ ասեք։

Արմենպրեսի նյութի հղումները և սքրինշոթերը՝ մեկնաբանություններում»։