Արհեստական բանականությունը կարող է հիմք ծառայել տնտեսական զարգացման ամենաարագ թռիչքի համար, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք միասին աշխատում ենք «գերինտելեկտի» զարգացման ուղղությամբ, որը տնտեսական աճի ամենամեծ հնարավորությունն է արդյունաբերական հեղափոխությունից ի վեր», — ասել է նա երեքշաբթի օրը Ֆիլիպիններում կայացած ԱՍԵԱՆ-ի (ASEAN) գագաթնաժողովում։ Նրա խոսքերը հեռարձակել է Սպիտակ տունը։
Ըստ ամերիկացի առաջնորդի՝ տեխնոլոգիայի հարցում պետք է զգուշավոր լինել, թեև այն արդեն իսկ արդյունքներ է տալիս գիտության և բժշկության ոլորտներում։
«Ոչ ոք չի կարող հավատալ այն ամենին, ինչ մենք բացահայտում ենք։ Եվ մենք բացահայտումներն արագ ենք կատարում։ Այնպիսի խնդիրներ, որոնց վրա աշխատել ենք 40 տարի, մենք լուծում ենք հինգ րոպեում»,-ասել է Թրամփը։









