Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Քննարկվում է «Ավիացիայի մասին օրենքում լարցումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի խոսքով՝ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվը աննախադեպ է:
«Այդ թիվը կազմել է 3 միլիոն 697 հազար 539: Հայաստան-Ռուսաստան ավիաընկերություններով 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով՝ 916 հազար 524 ուղևոր, այլ երկրներից՝ 1,322 միլիոն ուղևոր», - նշեց Սիմոնյանը:
Ողջ ուղևորահոսքից առաջին տեղում «Fly One» ընկերությունն է՝ 458 հազար 500 ուղևորով, 2-րդ տեղում ռուսական «Azimuth»-ն է, 3-րդում «Aeroflot»-ն է, 4-րդը՝ ռուսական «Red Wings»-ը, 5-րդը ՝ «Armenia» ավիաընկերությունը, հետո՝ «Utair»-ը, «Wizz Air»-ը, «Russian» ավիաընկերությունները, «Fly Dubai»-ը ու «Hahn Air»-ը:









