Foto

Սերբիայի նախագահը հայտնել է հնարավոր հրաժարականի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտնել է, որ շուտով կարող է հրաժարական տալ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հնարավոր է՝ ես շուտով հրաժարական ներկայացնեմ»,- ասել է նա։

Նշենք, որ վերջին ամիսներին Սերբիայում քաղաքական իրավիճակը լարված է. երկրում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են Վուչիչի հրաժարականը։