Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայկական երկու պետություններն ի՞նչ դիքորոշում
ունեն։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք իրարից այնքան հեռու են, այնքան օտար, ինչպես
օրինակ՝ Չինաստանն ու Բուրիկնաֆասոն։ Մեկ միասնական որոշում, քննարկում չկա։ Իրար հետ
խոսում են միայն հրապարակային հարթակներում։ Արդեն 33 օր է Արցախի «կյանքի ճանապարհը»
փակ է, հայկական երկրորդ պետությունում հումանիտար աղետ է, իսկ Փաշինյանն ու Արցախի պետնախարար, դե ֆակտո ղեկավար Ռուբեն Վարդանյանը
նույնիսկ հեռախոսազրույց չեն ունեցել, իսկ Բայրամովն ու Չավուշօղլուն միայն այս շաբաթ
երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Ռուբեն
Վարդանյանը չզանգեց Փաշինյանին և չտվեց իրեն հուզող հարցերը, կամ էլ Արցախի Անվտանգության
խորհրդի նիստից հետո նույնը Փաշինյանը չարեց։ Առանձին-առանձին երկուսն էլ գեղեցիկ բառեր
են օգտագործում, թե հանուն Արցախի, հանուն բնակչության, նրանց իրավունքների պատրաստ
են ամեն ինչի, նույնիսկ սեփական կամ անգամ զավակի կյանքը զոհելուն, բայց երկխոսություն
սկսելու քաջություն չունեն։ Փաշինյանը ջրբաժան է գծել՝ ասելով Արցախի համար դուք բանակցեք,
Հայաստանի համար՝ մենք։ Ինչ խոսք, նա դրա իրավունքը չունի՝ ոչ իրավական և ոչ էլ բարոյական
առումով։ Եթե պետք է Արցախը բանակցի, ապա ինչո՞ւ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության
տակ Հայաստանի վարչապետի ստորագրությունը, հունվարի 11-ին ինչո՞ւ այն վերահաստատվեց,
ինչո՞ւ է Ալիևի հետ բանակցության գնում Հայաստանի վարչապետը, ինչո՞ւ է Փաշինյանը որոշում,
թե խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակն է ընդունելի, իսկ Լաչինի միջանցքի հարցով
Արցախի փոխարեն չի որոշում։ Իսկ Քարվաճառի ճանապարհը հանձնելիս ինչո՞ւ միանձնա որոշեց,
կամ ասենք Կուսականից զորքի հետ քաշման հրաման արձակելիս ինչո՞ւ միանձնյա որոշեց, Սուսը,
Աղավնոն, Բերձորը հանձնելիս ինչո՞ւ միանձնյա որոշեց, ինչո՞ւ այն ժամանակ այդ հարցերն
էլ չթողեց Արցախին, հիմա Արևմուտքի և ՌԴ-ի հետ Արցախի մասով ի՞նչ է բանակցում, Արցախի
պետ նախարարն ասում է Ստեփանակերտի օանավականը պատրաստ է շահագործման, իսկ ինքն ի՞նչ
է անում՝ որոշում է, որ օդն ադրբեջանական է։ Եթե բանակացողն Արցախն է, ապա ինչո՞ւ է
ինքն Արցախի փոխարեն որոշում նա Ադրբեջան է, անկախ, թե՞ ՀՀ-ի մաս։ Վերջին տարբարակը
թերևս Փաշինյանն այևս չի դիտարկում պատերզմից հետո, իսկ դրանից առաջ ասում էր՝ Արցախը
Հայաստան է և վերջ։ Փաշինյանն առիթը բաց չի
թողնում՝ մեղադրելով Ռուսաստանին, որ ստորգրել է եռակողմ հայտարարության տակ, որ չի
կատարում իր պատավորությունները, բայց հավանաբար չի նկատել, որ այդ փաստաթղթի կա նաև
իր ստորագրությունը, բացի այդ ՀՀ Սահմանադրության պրեամբուլան և անկախության հռչակագիրն
վկայում են, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։
Բայցի վերոնշյալ բարոյական և իրավական մասից, որոնք առնվազն անհնար են դրաձնում Արցախից ձեռքերը լվանալու գործընթացը,
Արցախի իշխանությունը չի կարող ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, այն պարզ պատճառով, որ
չկան միջազգային միջնորդներ, հետևաբար չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի ձերբակալի իր երկրում
հետախուզում հայտարարած Արայիկ Հարությունյանի կամ էլ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը վստահ է, որ առանց միջորդի Ադրբեջանի հետ երկխոսությունն
ուղիղ սպառնալիք է Արցախի իշխանության համար, իսկ
միջնորդական առաքելությունը ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ-որ մեկի վարած քաղաքականության
արդյունքում դե ֆակտո չի գործում։ Նկատենք, որ Վարդանյանը ևս ասել է, որ պատրաստ է
բանակցել Ադրբեջանի ղեկավարության հետ, բայց ոչ հանձնվելու շուրջ և միջազգային միջնորդությամբ։
Իսկ երբ բոլորը խոսում են միասնականության կարևորության մասին, բայց այդպիսին,
գոնե հեռախոսարույցի մակարդակում առկա չէ, երբ միաջազգային հարթակները տեսնում են,
որ հայկական երկու պետություններն անգամ կոնսենսուս չունեն, իրենք ինչո՞ւ պետք է հասկական
Արցախի ու արցախցու ցավը կամ ունկնդիր լինեն մորը սպասող երեխայի լացին, ծնողին մայր
հողում հուղարկավորել ցանկացող զավակի ձայնին։ Նրանց համար դրանք ուղղակի սրտաճմլիկ
պատմաություններ են, Արցախի հողն էլ սովորական հողակտոր, որից աշխարհում շատ կա, իսկ
մեզ համար այն Եռաբլուր արժե։









